21 Սեպտեմբերի, Saturday, 2024
KFC

Մհերյանի սպանության համար հայրը մեղադրում է նախկին ոստիկանապետին՝ տեսաերիզը վկայու՞մ է. Ժամանակ

“Ժամանակ” թերթը գրում է.

Փոխոստիկանապետ Գեւորգ Մհերյանի սպանության գործի շրջանակներում վերջինիս հոր՝ Պետրոս Մհերյանի կողմից օրերս նախաքննական մարմնին տրամադրված տեսաերիզը իրավապահների կողմից ոչ մի արձագանք չի ստացել:

՞Ոչ մի նորություն չկա: Իրավապահները կարծես թե չեն ցանկանում ընթացք տալ այս գործին: Իմ փոխանցած տեսաձայնագրությունը նորություն չէր, դա մի 3 տարվա պատմություն ուներ, որի հիման վրա 70-80 տոկոսով կարելի էր գործը բացահայտել: Բա թե ինչի համար չեն ուզում ուշադրություն դարձնեն դրան, ընթացք տան գործին, այ դա չեմ հասկանում, պատճառը չեմ կարողանում գտնել”,- “Ժամանակին” ասաց Պ. Մհերյանը:

Հիշեցնենք, որ օրերս Պ. Մհերյանը խոսել էր մի տեսաերիզի մասին, որից, նրա խոսքով, պարզ է դառնում, որ իր որդու սպանությունը փորձում են կոտրել մեկ ուրիշի վրա: Այդ ձայնագրության մեջ բարձրաստիճան պաշտոնյաները խոսում են ուրիշի գլխին սարքելու մասին: Նրանք փորձում էին սպանությունը բարդել նախկինում մեկ այլ հանցագործության համար դատապարտված Գեւորգ Իգիթյանի վրա: Ձայնագրության մեջ Իգիթյանն ասում է՝ “Հա, լավ, ասեմ՝ ես եմ: Բա որ հարցնեն՝ զենքը ո՞ւր է, ի՞նչ ասեմ”:

Պ. Մհերյանի խոսքով` նմանատիպ ծանրակշիռ ապացույցների առկայության պարագայում գործը չբացահայտելը խոսում է այն մասին, որ այս գործում իսկապես ներգրավված են բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնց ձեռնտու չէ այս բացահայտումը: “Չի կարող պատահել, որ այստեղ խառնված չլինեն բարձրաստիճան պաշտոնյաներ: Ոնց կարող ա պատահի: Նա չի ունեցել ոչ մի թշնամի, ոչ մեկին վատություն չէր արել”,- ասաց մեր զրուցակիցը:

Նշենք, որ Պ. Մհերյանը մի քանի անգամ բաց տեքստով որդու սպանության մեջ մեղադրել է նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին: Եվ այս անգամ էլ, բարձրաստիճան պաշտոնյա ասելով` նա քար է նետում հենց Սարգսյանի բոստանը, քանի որ Մհերյանի սպանությունից հետո Ալիկ Սարգսյանը կասկածներ էր հայտնել, որ սպանությունը կարող է կատարված լիներ Իգիթյանի կողմից, որովհետեւ նրանք նախկինում ինչ-ինչ չլուծված հաշիվներ էին ունեցել: Ալիկ Սարգսյանն անգամ վերջինիս իր աշխատասենյակ էր կանչել, զրուցել հետը:

Սակայն “Ժամանակի”  հետ զրույցում երեկ Ա. Սարգսյանն ասաց, որ այդ խոսակցությունները, կասկածները իր հետ կապելն անհեթեթություն է: Ինքը, այսքան տարիներ անց, նույնիսկ չի էլ հիշում ո՛չ այդ դեպքի մանրամասները, ո՛չ Իգիթյանին եւ ո՛չ էլ առավել եւս տեղյակ է վերը նշված տեսաերիզից:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ