«Հեղափոխության հերոսներն» ու հայհոյանքի քաղաքականությունը
Մի քանի օր է Ամերիկայի Ձայն-ի կողմից նկարված տեսահոլովակը հայտնվել է «հեղափոխության հերոսների» քննադատության թիրախում:
«Հրագ` հեղափոխության հերոսը» վերնագրով տեսանյութը պատմում է «հեղափոխության» հերոսի մասին, բայց չգիտես ինչու այդ «հեղափոխության» աջակիցների կողմից չի ընդունվում Հրագի հերոս լինելու հանգամանքը: Բնականաբար նրանցից յուրաքանչյուրն այդ հերոսի ստեղծած ցածրաճաշակ երգի տակ պարել է, երգի բառերն անգիր է արել, հուզվել է, հպարտացել է, բայց չգիտես ինչի հիմա չի ընդունում, որ էդ մակարդակն ա հենց էս «հեղափոխություն» կոչվածի հերոսը:
Էդ հերոսի երգն անգամ 160 հազար մարդու առաջնորդ Նիկոլ Փաշինյանն է իր պաշտոնական էջում կիսվել և «ճաշակ» թելադրել բոլորին, բայց հիմա որոշ «բարձրաճաշակներ» փորձում են հեգնել այն մարդուն ում երգած երգը իրանց համար հրապարակ ա լցրել: Հիմա որոշները դիստանցվում են Հրագից, բայց չեն կարողանում հասկանալ, որ ինչքան էլ դիստանցվեն միևնույնն է հենց Հրագն է այդ «հեղափոխության» հերոսը: Հերոս, որի երգածով իրենց առաջնորդը կիսվել ու հպարտացել է:
Նույն ձևով այս «հեղափոխության» ջատագովները փորձում են իրենց տարանջատել այն մարդկանցից ովքեր սեռական հայհոյանքներով պաշտապանում են իրենց կուռքին բան ասողներին: Artur Danielianը երեկ շատ լավ «Ադեկվատի» էպիզոդ էր սարքել, բայց մի քանի ավելացում էլ ես անեմ դրան:
Տղերք և աղջկերք, ինչքան էլ փորձեք էդ քֆուր տվողներից դիստանցվել ու ասել, որ ձեր արածը «սիրո և համերաշխության հեղափոխություն» էր, միևնույն է դաշտում էսօր արդեն ակնհայտ անտոգոնիզմի և ատելության մթնոլորտը հակառակը խփելու է ձեր ճակատին: Էդ հայհոյանքների ու ատելության հեղափոխություն էր ու հեչ կապ չունի, որ էդ քֆուր գրողներին իրական կյանքում, եթե բռնես իրանց գրած քֆուրը գործնականում կօգտագործես իրանց ընտանիքների վրա ու վերջում արածդ լայվ կդնեն իրանց ֆեյսբուքյան էջում ու կասեն «մեր լավը էն բանից արեցին հասեք»:
Դուք իրոք չեք պատկերացնում, թե ուր է ձեզ տանելու էս ատելության քարոզն ու «խլեշ քֆուրի մարտավարությունը»: Մի օր մեկի վիզը կտրելու են էդ քֆուրների համար ու էդ ժամանակ Հրագի երգերն էլ չեն փրկելու ձեզ:
Լավ հիշեք էն Մաշտոցի պողոտայի լակոտներին, որոնք հեղափոխության անունից փողոցը ջարդուփշուր էին անում: Այ էդ լակոտներից էլ դիստանցվեցիք, ավելին Նիկոլն ասեց, որ էդ Սերժն էր ուղարկել, բայց էսօր որտեղ են էդ «Սերժի ուղարկածները»: Մենակ ցավալին էն է, որ էս ատելության մթնոլորտից տուժողը ոչ միայն դուք եք լինելու այլև Հայաստանը:
Հ.Գ. Հրագին բան մի ասեք սիրելիներս, Հրագն իր երգով, էդ լակոտ լուկուտ թուլեքն իրանց քֆուրներով, էն աստղիկ մաստղիկները ՔՊ անդամագրվելով ու թեկնածուներ դառնալով ձեր արած «հեղափոխության» իրական հերոսներն են: Իսկ էսօր կենտրոնացեք Մոսկվայի «շոգերի» վրա, ասում են էսօր իրոք Մոսկվայում Նիկոլը շոգելու ա ու շատ լուրջ ա շոգելու:
Նարեկ Սամսոնյան