Սերժ Սարգսյանի եղբոր որդին միջազգային հետախուզման մեջ է. Օսիպյան
Օսիպյանը նաեւ կոչ արեց համբերատար սպասել, քանի որ սա այնպիսի գործընթաց է, որը համբերություն է պահանջում, եւ ժամանակատար աշխատանք:
«Հնարավոր չէ, որ մարդ թաքնվի այնպիսի հատվածում , որ իրեն հնարավոր չլինի հայտնաբերել: Մենք Ինտերպոլի հետ սերտ համագործակության մեջ ենք, ինչը վաղ թե ուշ իր դրական արդյունքները կտա»,- ասաց ոստիկանապետը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ հայտարարագրման ենթակա գույքը թաքցնելու եւ ապօրինի հարստանալու դեպքերի վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում 06.07.2018թ.-ին ծառայության քննիչի կողմից որոշում է կայացվել Լյովա Սարգսյանին (Սերժ Սարգսյանի եղբայր-խմբ) եւ վերջինիս դստերը` Անի Սարգսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 310.1-րդ հոդվածի 1-ին մասով եւ 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին: ՀՀ քրեական օրենսգրքի 310.1-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք է առաջադրվել նաեւ Լ. Սարգսյանի որդուն` Նարեկ Սարգսյանին: