Ես հպարտ եմ, որ ունեմ նման աշխատակիցներ. Տիկնիկայինի տնօրենը՝ դերասանների ակցիայից /վիդեո/
Տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանը դեմ չէ, որ իր աշխատակիցները երեկ մասնակցել են ՛՛Դեմ եմ՛՛ շարժման ակցիային: ՛՛Ես իրենց պայքարը լրիվ արդարացված եմ համարում, և իրենք պաշտպանում են իրենց քաղաքացիական դիրքորոշումները՛՛,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Բաբայանը:
Հարցրինք` չի նախատել իր աշխատողներին. ՛՛Ոչ, ոչ, դա իրենց իրավունքն է: Այն ինչ վերաբերում է թատրոնի ներսի հարցերին, միապետ եմ, բայց ես հպարտ եմ, որ ունեմ նման աշխատակիցներ, ովքեր կարող են իրենց իրավունքները բարձրաձայնել՛՛,-նկատեց Բաբայանը:
Զրույցի շարունակությունը՝ տեսանյութում: