19 Ապրիլի, Saturday, 2025
KFC

Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները մեղադրում են ՀՔԾ-ին

Մարտի 1-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմի անդամներ Արամ Օրբելյանը և Հովհաննես Խուդոյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձան նախաքննության գաղտնիքին և գործի նյութերի հրապարակմանը։

Հ. Խուդոյանը նախաքննական մարմնին մեղադրեց գործի նյութերի որոշ մասերի կամայական հրապարակման մեջ. «Հատուկ քննչական ծառայությունը շարունակում է հատվածաբար ներկայացնել ինֆորմացիա, այսինքն՝ մի հարցի շուրջ ամբողջ ծավալով խոսում են, չնայած դա նույնպես նախնական քննության տվյալ է, այլ հարցերի վերաբերյալ, որոնց պատասխանելն անցանկալի է, ասում են՝ այս պահին նպատակահարմար չենք համարում պատասխանել։ Մեր դիրքորոշումն այն է, որ նախաքննական գաղտնիությունը տվյալ գործի հետ կապված ընդամենը պաշտպանիչ շղարշ է ՀՔԾ-ի համար թաքցնելու այն ոչ իրավաչափ գործողությունները, որ մինչ օրս կատարվել են։ Խոսքը վերաբերում է և՛ խուզարկություններին, և՛ այլ դատավարական գործողություններին»։

Հարցին, թե Ռ.Քոչարյանը հայտարարել էր, որ անհայտ անձինք ավտոբուսի հետևից դուրս էին գալիս ու կրակում, արդյոք այդ տեսանյութը տվե՞լ է իրավապահներին, Արամ Օրբելյանը պատասխանեց, որ դեռ կալանքի մանրամասներն են քննարկում։ Նա կոչ արեց գործի ամբողջ ծավալին չանդրադառնալ. «Եթե հասնի դատարան, կքննարկենք»։

 
KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ