23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ավելի ազնիվ է հրապարակային քննադատել, քան պատերի տակ բամբասել ու նվնվալ. Է. Շարմազանով

Ես բազմիցս փաստարկված, քննադատել եմ վարչապետին արտաքին քաղաքական բացթողումների համար, եւ դա չի վերաբերել միայն հայ-ռուսական հարաբերություններին: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Տեսակետին, թե ՀՀԿ-ականներն իրենց հայտարարություններով կարծեք տղա են բերում վարչապետ Նիկոլ Փաշինյանի վրա, Շարմազանովն արձագանքեց.

«Բրյուսել այցից հետո էլ քննադատել եմ նրա մոտեցումները հայ-եվրոպական օրակարգի վերաբերյալ եւ նշել, որ անթույլատրելի է մուննաթ գալ Եվրոպայի վրա, որ ըստ իրեն բավարար ֆինանսավորում չի հատկացվում:

Երկրորդ՝ եթե շարժվենք ինձ քննադատողների տրամաբանությամբ, ապա պետք է փաստել, որ Հայաստանի  վրա Ռուսաստանից տղա կանչել է ոչ թե Շարմազանովը, այլ հենց ինքը Փաշինյանը, քանի որ հանրահավաքների ժամանակ հրապարակի հարթակից օրը մի քանի անգամ ցիտում էր Պեսկովին եւ Մարիա Զախարովային: Ես չեմ ցիտել ռուս պաշտոնյաների ելույթները, այլ ինքը:

Եվ վերջապես երրորդ՝ այո, կարծում եմ, որ վարչապետի չստացված հրապարակային հումորային պատասխանները կարող են ազդել մեր  երկրների հարաբերությունների վրա, ինչը կարող է հղի լինել  ոչ ցանկալի հետեւանքներով, իսկ դա Հայաստանի եւ մեր ժողովրդի շահերից չի բխում:

Այնպես չի, որ գիշերը չեմ քնում, որ Փաշինյանին պատասխանեմ: Քավ լիցի, իմ խնդիրն է սպասարկել իմ երկրի շահը եւ Հայաստանի ու Արցախի անվտանգությունը: Եւ եթե վտանգներ տեսնում եմ, պարտավոր եմ արձանագրել ու բարձրաձայնել: Այդպես ավելի ազնիվ է, քան պատերի տակ նվնվալ»,-ասաց նա:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ