24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

«Տասովշիկությամբ» զբաղվում է լրատվամիջոցը. Գալուստ Սահակյանի որդին հերքում է.

Կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության նախկին պետ Արման Սահակյանն իր մասին մամուլում այսօր հրապարակված լուրը բացահայտ ապատեղեկատվություն է որակում։«Ժամանակ»-ը  գրել էր,  որ Գալուստ Սահակյանի որդին օգնում է ԲՀԿ-ին ձայներ հավաքել ավագանու առաջիկա ընտրություններում:

«Ես բացարձակ առնչություն չունեմ ԲՀԿ-ի հետ մի քանի պատճառով. ես շարունակում եմ լինել ՀՀԿ անդամ, ղեկավարում եմ ՀՀԿ Աջափնյակի տարածքային կազմակերպությունը, և ինչպես բոլորիս է հայտնի, ՀՀԿ-ն ավագանու առաջիկա ընտրություններին չի մասնակցելու:

Խնամի-բարեկամական կապերը չեն կարող որևէ կերպ ազդել իմ սկզբունքների և քաղաքական հայացքների վրա, իսկ «տասովշիկությամբ» զբաղվում է հենց նույն լրատվամիջոցը՝ այստեղից-այնտեղից որևէ բան «կպցնելու» նպատակով։

Հ.Գ. պատվեր տվողներին և կատարողներին զուտ մի փոքրիկ հիշեցում. մենք շատ լավ քաղաքապետ ենք ունեցել»,-ֆեյսբուքյան իր էջում հայտարարել է Սահակյանը։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ