21 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Գեներալ Մանվելի որդու ընտանիքը բժշկական ապահովագրություն է ստացել քաղաքապետարանի հաշվին. Դ. Սանասարյան

Ապօրինի զենք-զինամթերք պահելու եւ խոշոր չափի գույքի հափշտակության գործով կալանավորված Մանվել Գրիգորյանի որդու՝ Էջմիածնի նախկին քաղաքապետ Կարեն Գրիգորյանի ընտանիքի անդամները բժշկական ապահովագրություն են ստացել Էջմիածնի քաղաքապետարանի հաշվին: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց ՀՀ պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը: 

«Բացի այդ, տենդերներ են շահել կազմակերպություններ, որոնք կապ ունեն Գրիգորյանների ընտանիքի հետ: Այդ տենդերների ծրարները չեն էլ բացվել: Մենք ենք բացել այդ ծրարները, մինչդեռ նրանք այդ տենդերներն իրականացրել են»,-նշեց Դավիթ Սանասարյանը: 

Նա նաեւ տեղեկացրեց, որ Գրիգորյանների ընտանիքի հետ որոշ կազմակերպություններ կնքել են պայմանագրեր՝ նախատեսվածից բարձր գնային առաջարկով. «Տենդերները հիմնականում իրականացրել են Գրիգորյանների ընտանիքի հետ փոխկապակցված կազմակերպությունները եւ կառույցները»:

Այլ մանրամասներ Դավիթ Սանասարյանը չբացահայտեց, քանի որ կատարվածին գնահատական են տալու իրավապահները: 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ