20 Փետրվարի, Ուրբաթ, 2026
KFC

ՀՀԿ տնօրենները վախենում են. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օթերթը գրում է. «Գաղտնիք չէ, որ խորհրդարանական կամ ավագանու ընտրությունների ժամանակ տեղամասային ընտրական հանձնաժողովներում նախագահի պաշտոնը զբաղեցրել են դպրոցների, մանկապարտեզների տնօրենները, որոնք հիմնականում առաջադրվում էին ՀՀԿ-ի կողմից: Եվ այս տարիների ընթացքում վերջիններս մեծ պատրաստակամությամբ են իրականացրել իրենց առջեւ դրած խնդիրը` ՀՀԿ օգտին ապահովելով քվեներ, իհարկե, կամ անձամբ դիմելով ընտրակեղծիքի կամ աչք փակելով կեղծիքների վրա: Սակայն թավշյա հեղափոխությունից հետո իրավիճակ է փոխվել:

Երեւանի ավագանու ընտրություններին ընդառաջ սկսվել է ընտրատեղամասերում հանձնաժողովի անդամների, նախագահների կազմակերպման գործընթացը: Եվ ինչպես պնդում են «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները, մի շարք դպրոցների կամ այլ կրթօջախների ՀՀԿ-ական տնօրեններ, որոնք նախկինում եղել են հանձնաժողովի նախագահներ, հրաժարվում են ստանձնել այդ պաշտոնը:

Մի կողմից` ՀՀԿ-ն թեկնածու չունի, մյուս կողմից` նրանք վախենում են, որ ընտրախախտում կանեն ու կհայտնվեն ճաղավանդակներից այն կողմ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ