24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Պարոն Փաշինյան սա КВН-ն չէ, լրջացե՛ք. Էդուարդ Շարմազանով

Ինչպես արդեն հայտնել ենք, ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը մտահոգություն է հայտնել,  որ ներքաղաքական իրավիճակը Հայաստանում շարունակում է եռալ:

Այսօր լրագրողները վարչապետ Փաշինյանից փորձեցին ճշտել, արդյո՞ք այս հայտարարության տակ որևէ վտանգ չկա թաքնված, ինչին ի պատասխան վարչապետն ասել է. «Դե շոգ էր էսօր բավականին, իսկապես»:

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը  Henaran.am-ի հետ զրույցում անդրադառնալով վարչապետ Փաշինյանի  մեկնաբանությանը ասաց. «Ժամանակն է, որ Փաշինյանը հասկանա, որ Հայ-ռուսական հարաբերությունները КВН-ն չեն, դրանք  դաշնակցային հարաբերություններ են: Եվ իր սրամիտ պատասխանները գուցե «ՔՊ»-ի իր թիմում, կամ ԱԺ-ում պատգամավոր եղած ժամանակ էին հետաքրքիր, բայց սա արդեն երկրորդ դեպքն է, երբ Փաշինյանը իրավիճակը ճիշտ չգնահատելով, մեկ ադապտացման կոչ է անում իր դաշնակից երկրի գործընկներին, մեկ էլ ասում է՝ իսկապես շոգ է»:

Շարամզանովը գտնում է, որ երկրի վարչապետը չի կարող նման ձևակերպումներ անել, քանի որ նման հայտարարությունները վաղը կարող են վտանգել հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները, որի վատթարացման գինը վճարելու է ոչ թե Փաշինյանը այլ՝ ժողովուրդը:

«Ես անթույլատրելի եմ համարում լուրջ քաղաքականությունը  КВН-ի վերածելը: Հասկացանք, որ լեգիտիմություն ունեք պարոն Փաշինյան, բայց եկել է լրջանալու պահը. Դուք վարչապետ եք, ոչ թե ընդդիմադիր պատգամավոր: Հայ-ռուսական հարաբերությունները շատ ավելի բարձր են, քան երկու պետությունների զուտ իշխանությունների հարաբերությունները»,-նշեց նա հավելելով, որ նմանատիպ հայտարարությունները ստվեր են գցում Հայ-ռուսական հարաբերությունների վրա:

Անդրադառնալով Պուտին-Փաշինյան սպասվելիք հանդիպմանը ԱԺ փոխնախագահը  ևս մեկ անգամ ընդգծեց, որ հայ-ռուսական հարաբերություններում կա լուրջ խնդիր.«Եվ սա ասում եմ ոչ թե ես, այլ բազմաթիվ փորձագետներ, որոնց դժվար է մեղադրել Հանրապետականին սիրելու մեջ»,-եզրափակեց նա:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ