05 Մայիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Մարտի 1-ի գործով Նիկոլ Փաշինյանը ցուցմունք տվե՞լ է. նա մանրամասնեց

Մարտի 1-ի գործով վերջին ժամանակներս ցուցմունք չեմ տվել, սակայն երբ անհրաժեշտություն լինի, կտամ։ Ա յս մասին այսօր՝ սեպտեմբերի 4-ին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք հրավիրվել է ցուցմունք տալու Մարտի 1-ի գործով։

Վարչապետի խոսքով՝ ինքը նախկինում բազմիցս ցուցմունք տվել է, նաեւ դատարանում։ 

Հիշեցնենք, որ «Մարտի 1-ի գործով» Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել՝ Քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը: Երկրորդ նախագահը գործում ներգրավվել է որպես մեղադրյալ եւ նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան: Ապա Վերաքննիչ դատարանը ազատ արձակեց Քոչարյանին անձեռմխելիության հիմքով։

Նույն հոդվածով ավելի վաղ մեղադրանք էր առաջադրվել նաեւ 2008թ. հետընտրական իրադարձությունների ժամանակ պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնող Միքայել Հարությունյանին:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ