Կամաց-կամաց սովորեք՝ ես էլ հարցազրույց չեմ տալու, չեմ երևալու. ԱԱԾ պետ
ԱԱԾ-ն ոչ թե հանգիստ է վերջին շրջանում, այլ ուղղակի չի հրապարակում իր կողմից արված բացահայտումները, այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը։
«Ի սկզբանե ասել եմ՝ ճիշտ չեմ համարում ԱԱԾ հրապարակային աշխատանքը, բայց ստեղծված իրավիճակից ելնելով սկզբնական շրջանում հետաքրքրությունը շատ մեծ էր և հրապարակայնությունը՝ նույնպես։
Կամաց-կամաց, հարգելի լրագրողներ, խնդրում եմ, սովորեք, որ ես էլ հարցազրույց չեմ տալու, չեմ երևալու», – ասաց Արթուր Վանեցյանը, նշելով՝ կարծում է, որ ԱԱԾ տնօրենի պաշտոնը չպետք է հրապարակային լինի։