08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Հայաստանում Լիտվայի արտակարգ եւ լիազոր դեսպանին

Մարտի 18-ին ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Հայաստանում Լիտվայի արտակարգ և լիազոր դեսպան Էրիկաս Պետրիկասի հետ` վերջինիս նախաձեռնությամբ: 

Հանդիպման ընթացքում, դեսպանի խնդրանքով, նախագահը ներկայացրել է Հայաստանում ստեղծված ներքաղաքական ճգնաժամային իրավիճակը, երկրում ժողովրդավարության և օրինականության հաստատման,  տնտեսական զարգացման և սոցիալական իրավիճակի բարելավման ճանապարհին առկա խոչընդոտները: Նախագահ Տեր-Պետրոսյանը առաջնային մարտահրավեր է համարել արտագաղթի տագնապալի ծավալները և այն կանխելու գործում` ներկա իշխանությունների անընդունակությունը: 

Անդրադարձ է եղել նաև տարածաշրջանային և միջազգային հարաբերությունների խնդիրներին, մասնավորապես ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարներին: 

Հանդիպմանը մասնակցել է նաև Հայ Ազգային Կոնգրեսի վարչության անդամ Ավետիս Ավագյանը:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ