14 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

Քո քաղաքական պատալոկը կարգին Հայկոյի փիառչիկ լինելն է. ՀՀԿ-ականի պատասխանը՝ Ալեն Սիմոնյանին

ՀՀԿ խորհրդի անդամ Գեղամ Պետրոսյանը պատասխանելով Քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ Ալեն Սիմոնյանի  գրառմանը, որտեղ վերջինս պաշտպանում է Երևանի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանին, ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Մեկը չկա Ալեն Սիմոնյանին հասկացնի կամ ականջին ասի, այ սեփական կուսակցության կողմից մերժված քաղաքապետի թեկնածու:

Մեկ անգամ զգուշացրել եմ, որ քո քաղաքական պատալոկը կարգին Հայկոյի փիառչիկ լինելն է, բայց ոնցոր դա էլ չստացվեց: Լսիր գոնե շեֆիդ խորհուրդը և ուրեմն ըստ էության մտածի՛ր նոր խոսիր»:

Հիշեցնենք, որ  Երեւանի ավագանու ընտրություններին «Իմ քայլը» դաշինքից Երեւանի քաղաքապետի թեկնածու առաջադրված Հայկ Մարությանը ընտրությունների ֆինանսավորումն ապահովելու համար կազմակերպված դրամահավաք-երեկոյի ընթացքում ասել է «Նույնիսկ կարող եմ ասել՝ մեր թիմի դեմը խաղ չկա»:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ