08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

՛՛Ղալաթ է արել՛՛

Քանդակագործ Ֆերդինանդ Առաքելյանը կարծում է, որ Արևմուտքն է ուկրաինական իրադարձությունների հետևում կանգնած: ՛՛Ուկրաիանական ժողովրդին օգտագործեցին, այնտեղ կային նացիոնալիստներ, ջրի երես հանեցին ու կործանեցին: Ուկրաինան ընկել է կրակը՛՛,-կարծում է Առաքելյանը:

Տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանը գտնում է, որ ժողովրդին չեն կարող օգտագործել: ՛՛Չեմ կարծում, որ ժողովուրդը հոտ է ու կարելի է օգտագործել, ինչո՞ւ մի ամբողջ ժողովրդի դնեմ տավարի տեղ, կներեք՛՛: Առաքելյանը, հակադարձելով նետեց, թե Ուկրինան շուտով միանալու է Ռուսաստանին, քանի որ նրանք նույն ժողովուրդն են:

-Ես ողջունում եմ ռուսների արածը, Ղրիմը վերցրել են, լավ են արել:

-Ղալաթ են արել,- հակադարձեց Բաբայանը, ապա հավելեց.

՛՛Այսօրվա Ռուսաստանում ամեն ինչ լուծում է մի մարդ, շատ վտանգավոր է ու չգիտենք՝ նրա մտքով ինչ կանցնի, ու եթե Աստված չտա, իր ուզածով չգնա ու ինքը գնա կործանման, արդյոք չի ուզենա, որ մենք էլ գնանք ու ամբողջ աշխարհն էլ կործանվի… ո՞վ է ստուգել նրա հոգեբանությունը՛՛: 

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ