23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

1/3-ը ԲՀԿ-ն է տվել Փաշինյանին, որ լեգիտիմ լինի. Գագիկ Ծառուկյան

Չկա պատմության մեջ բան, որ Ծառուկյանը խոստացած լինի ու չիրականացնի: Այս մասին այսօր` սեպտեմբերի 1-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը` անդրադառնալով Երեւանի ավագանու ընտրություններին իրենց կուսակցության մասնակցությանը:

«Ամենակարեւորը՝ մենք ներկայացնելու ենք մեր թեկնածուին, մեր ծրագրերը, անհրաժեշտ ինչ-որ կա Երեւանի համար, մենք չենք խոսելու 10-20 տարի հետո, այլ անմիջապես՝ ինչն է կարեւոր։ Չկա պատմության մեջ բան, որ Ծառուկյանը խոստացած լինի ու չիրականացնի: Ում կընտրեն երեւանցիները՝ իրենց ցավն էլ տանեմ, իրենց քաղաքն է, իրենք էլ պարտավոր են ընտրելու եւ ըստ ընտրողն էլ պարտավոր քաղաքի հարցերը լուծեն, մենք կշնորհավորենք հաղթողին»,- ասաց Գագիկ Ծառուկյանը` նշելով, որ թեկնածուները պետք է իրական ծրագրեր ներկայացնեն։

Ծառուկյանի խոսքով` իրենք, որոշել են այս անգամ մասնակցել Երեւանի ավագանու ընտրություններին քանի որ հիմա «նոր Հայաստան է»։

«Նախկինում ասում էին՝ ոնց որոշեն, այդպես կշարունակվի, բոլոր ճանապարհները Մելիք-Ադամյանով են գնում, իսկ հիմա հնարավորություն է տրված, մենք էլ մասնակցում ենք, ներկայացնում ենք մեր ծրագրերը»,- ասաց նա։

Իսկ հարցին, թե պատրա՞ստ է Ծառուկյանն ընտրությունների ժամանակ կամ դրանից հետո մնալ Փաշինյանի կողքին, նա ասաց. «Դուք տեսնում եք՝ այժմ մենք մնացել ենք, ես իմ ժողովրդի ցավը տանեմ։ Ժողովրդին ասել եմ՝ ձեր թեկնածուն ով ա, ում եք ուզում, ասել են՝ պարոն Փաշինյանը։ Մենք թեկնածու չենք դրել, չենք առաջադրվել, մենք պաշտոնի կարիք չունենք։ Պարոն Փաշինյանի կողքին կանգնել ենք, հեղափոխության ղեկավարը նա է եղել, մենք էլ մեր չափով աջակցել ենք»։

Ծառուկյանը հիշեցրեց, Նիկոլ Փաշինյանին, Սասուն Միքայելյանին եւ Արարատ Միրզոյանին ձեբակալելու ժամանակ իրենք հայտարարել են, որ  ընդդիմադիր գործընկերների կողքին են:

 «1/3-ը ԲՀԿ-ն է տվել Նիկոլ Փաշինյանին, որ լեգիտիմ լինի։ Մենք իրար հետ քննարկում ենք եւ ուզում ենք ժողովրդի հույսն ու հավատն իրականացնենք»,- նշեց նա։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ