ԲՀԿ-ականը նեղվել է ու անհետացել. Հրապարակ
«Հրապարակ. Թերթը գրում է. «Մոտ մեկ շաբաթ է՝ ԲՀԿ-ական պատգամավորները փնտրում են Չերրիի Վահանին։ Գագիկ Ծառուկյանը հրահանգել է շուրջօրյա «որոնողական աշխատանքներ» տանել եւ հայտնաբերել ԱԺ պատգամավոր Վահան Կարապետյանին։ Նրա հեռախոսներն անհասանելի են, ուստի ամեն մեկն այցելում է բոլոր այն հնարավոր վայրերը, որտեղ կարող էր գնալ նա։
ԲՀԿ մեր աղբյուրներից տեղեկացանք, որ նախօրեին Չերիի ընկերներից մեկը հաջողացրել է մի քանի վայրկյան կապ հաստատել նրա հետ, ով հայտնել է, թե հարսանիքի է մասնակցում, սակայն հետո կրկին դարձել է անհասանելի։ Կորելու պատճառների մասին շատ բան հայտնի չէ, վարկածներից մեկի համաձայն՝ Կարապետյանը նեղացել է կուսակցությունից, քանի որ ավագանու ընտրություններին իր տարածքում՝ Աջափնյակում, պատասխանատու է նշանակվել ոչ թե ինքը, այլ ոմն Գարիկ։ Նա էլ նեղվել է եւ հայտարարել ԲՀԿ-ից հեռանալու մասին ու անհետացել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում