19 Ապրիլի, Saturday, 2025
KFC

Մուրաբայի փոխարեն՝ զեղչ. ՕԵԿ-ի նոր մարտավարությունը. Ժամանակ

«Ժամանակ» թերթը գրում է. «Օրինաց երկիր» կուսակցությունը շարունակում է հավատարիմ մնալ ավանդույթներին, բայց դրանք զարգացնելով եւ համապատասխանեցնելով արդի իրողություններին: Եթե նախկինում ՕԵԿ-ը ընտրողներին կաշառելու համար մուրաբա եւ հյութեր էր բաժանում, ապա հիմա խոստանում են ուսման վարձի զեղչ անել:

Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիայի ուսանողներին խոստացել են այս տարվա ուսման վարձի էական զեղչ անել, եթե նրանք Երեւանի ավագանու ընտրությունների ժամանակ ՕԵԿ ցուցակին գոնե 20 ձայն ապահովեն: Թե այդ ձայների հաշվարկը ոնց է կատարվելու կամ ստուգվելու՝ հայտնի չէ: Հավանաբար, եթե ՕԵԿ-ը պարտվի, ուսանողները խոստացված զեղչը չեն ստանա, այնպես որ՝ ակադեմիայի սեփականատեր Արթուր Բաղդասարյանը ամեն դեպքում չի տուժի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ