23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ես շատ ուրախ եմ, որ Ռոբերտ Քոչարյանը վերադառնում է. Անակնկալներ են լինելու

Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության խորհրդական-խորհրդատու Գառնիկ Իսագուլյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ տեղեկություններ ունի, թե նույնասեռականների կողմից ծեծված ոստիկանները վախենում են նրանց դեմ ինչ-որ բան գրել. «Նրանք վախենում են, որ այդ գործը կարող է հետո իրենց դեմ շրջվել, և պատժվեն ոչ թե այդ «գոմիկները», որոնք մտել են բաժին և ծեծել ոստիկաններին, այլ հենց ոստիկանները պատժվեն։ Ես խնդրում եմ, որ ոստիկանապետն ասի՝ արդյո՞ք քրեական գործ հարուցվել է, այդ քրեական գործն ուժի մե՞ջ է, թե՞ ոչ»։

Նա ՀՔԾ պետի ճեպազրույցից տպավորություն է ստացել, թե դարի քրեական գործն է հարուցվել, բոլորի համար տիեզերական նշանակություն ունի, և ՀՔԾ պետը որևէ պատրվակ բաց չի թողնում, որ ասի՝ Քոչարյանին պետք է կալանավորել.

«Պարզվում է, որ ամենամեծ մեղադրվողի հարցազրույցը չի նայել, տեղում թղթակիցը սխալ ցիտում է Քոչարյանին, նա էլ դրա հիման վրա եզրակացություն է անում։ Սա էլ է տարօրինակ, որովհետև ստացվում է, որ գործն էլ է ամբողջությամբ այդպես. ինչ-որ մարդկանց ասածների հիման վրա եզրակացություններ է անում կամ պատվեր է կատարում։ Կուզենայի իմանալ, թե «Սորոսի» հետ ինչքանով են կապված։ Այս առումով էլ դիմում եմ ԱԱԾ տնօրենին, հետախուզության մեր աշխատակիցներին, որ այդքան կոռուպցիոներներ բռնելուց հետո գործակալների հարցերով զբաղվեն։ Հավատացեք՝ օտարերկրյա գործակալներն այսօր Հայաստանում վխտում են, այդ թվում նաև՝ ադրբեջանական։ Կուզենայի նաև այդ հարցերով զբաղվեք»։

Իսագուլյանն ասաց, որ այս ընթացքում հանդիպել է Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին, հանդիպման առաջարկ է արել նաև Փաշինյանին, հանդիպել է Արցախի նախագահի հետ. «Տարբեր հարցերի շուրջ քննարկումներ են եղել։ Ես Քոչարյանի հետ 1988թ. մինչև հիմա շփվում եմ, միշտ հանդիպել ենք։ Ես հաճախ եմ լինում իրենց տանը։ Ես միշտ էլ ասել եմ, որ ուրախ կլինեմ, եթե Քոչարյանը լինի ակտիվ քաղաքականության մեջ, բայց ինքը միշտ պատճառաբանում էր, որ ինչքան պետք է՝ ծառայություն մատուցել է։ Ես շատ ուրախ եմ, որ Ռոբերտ Քոչարյանը վերադառնում է, և նույն ակտիվությամբ կշարունակի քաղաքականության մեջ մնալ Սերժ Սարգսյանը, Լևոն Տեր-Պետրոսյանը։ Պարոն Փաշինյանից էլ շնորհակալություն, որովհետև ստիպեցին, որ Քոչարյանն ակտիվ մասնակցի այս քաղաքական գործընթացներին։ Ես համարում եմ, որ Քոչարյանի գործունեության 10 տարիները հայոց արդի պատմության մեջ լավագույն տարիներն են բոլոր առումներով»։

Գառնիկ Իսագուլյանն ուղղակի վստահ է, որ երկրորդ նախագահի շուրջ կհամախմբվեն շատերը. «Անակնկալներ են լինելու, շատ հավանական է, որ նրա հետ կլինեն նաև թավշյա հեղափոխության մասնակիցները»։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ