24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Մոսկվան մերժելու է ՀՀ-ի պաշտպանության նախկին նախարար Մ. Հարությունյանին արտահանձնելու վերաբերյալ Երևանի հարցումը

Երևանը Մոսկվային պաշտոնական հարցում է ուղարկել Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին արտահանձնելու վերաբերյալ, որի նկատմամբ ԱՊՀ երկրներում միջպետական հետախուզում է հայտարարվել 2008 թվականի մարտի 1-ի քրեական գործով, «Интерфакс»-ին հայտնել է իրազեկ աղբյուրը:

«Միջպետական հետախուզման մեջ գտնվող Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի արտահանձնման հարցումը ստացվել է ՌԴ իրավապահ մարմիններում, և այս պահին գտնվում է ուսումնասիրման փուլում», – ասել է գործակալության զրուցակիցը:

«Նախնական որոշում է կայացվել, որ արտահանձնման հարցում Երևանը մերժում է ստանալու, քանի որ պարզվել է՝ Միքայել Հարությունյանը 2002 թվականից ունի ռուսական անձնագիր», – հայտնել է աղբյուրը:

«ՌԴ Սահմանադրության հաաձայն՝ Ռուսաստանի քաղաքացիները չեն արտահանձնվում արտասահմանյան երկրներին, այդ թվում՝ նրանց քրեական պատասխանատվության ենթարկելու համար», – նշել է նա:

Աղբյուրը չի բացահայտել ՌԴ և ՀՀ իրավասու մարմինների միջև հաղորդակցության մանրամասները՝ նշելով միայն, որ հարցումը  ստացվել է Ռուսաստանում Ինտերպոլի գծով:

Միքայել Հարությունյանը, հիշեցնենք, մարտի 1-ի գործով մեղադրյալներից է, մեղադրվում է 2008-ին Հայաստանում սահմանադրական կարգը մի խումբ անձանց հետ տապալելու համար։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ