19 Ապրիլի, Saturday, 2025
KFC

Դեն Բիլզերյանի պատասխանը Ադրբեջանին

Ամերիկահայ միլիոնատեր, «պոկերի արքա» Դեն Բիլզերյանն արձագանքել է Արցախ այցելելու պատճառով իր նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարելու Ադրբեջանի մտադրությանը:

Բիլզերյանը Twitter-ի իր էջում հայհոյել է ադրբեջանցիներին ու նշել, որ եթե պաշտոնյաներն Ինտերպոլի միջոցով ձերբակալեն իրեն, դա վատ կավարտվի նրանց համար:

Ինչպես People-ին պատմել է Բիլզերյանը, ադրբեջանցիները Հայաստան այցելած խմբից միայն իր նկատմամբ են հետախուզում հայտարարել:

«Կարծում եմ՝ պատճառն այն է, որ ես հանրային դեմք եմ, և նրանք փորձում են իմ դեպքն օրինակ դարձնել», – ասել է նա:

Հիշեցնենք, որ Ադրբեջանը դիմել է Ինտերպոլին՝ Դեն Բիլզերյանի նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարելու պահանջով:

ՀՀ քաղաքացիություն ստացած հայ միլիոնատերը հաշվառման է կանգնել ՀՀ զինված ուժերում, Բիլզերյանն արդեն իսկ ներկայացրել է անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը:

Իր հայաստանյան այցի երկրորդ օրը Բիլզերյանն Արցախ է ժամանել ՀՀ ՊՆ ուղղաթիռով։ Արցախում նա այցելել է զինվորական հրաձգարան, նաև ոչ պաշտոնական հանդիպում ունեցել ԱՀ ՄԻՊ Ռուբեն Մելիքյանի հետ:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ