Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի զուգարանները վճարովի՞ են. Ժողովուրդ
“Ժողովուրդը” գրում է, որ երեկ իրենք մի շարք քաղաքացիներից ահազանգ ստացավ այն մասին, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պետքարաններից /կանանց պետքարանի մասին է խոսքը/ օգտվելու համար իրենք վճարել են 100 դրամ։ Մինչդեռ նախկինում դրանք անվճար էին։
“Դիմեցինք Էջմիածնի Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն տեր Վահրամ քահանա Մելիքյանին՝ հետաքրքրվելու, թե ինչու է պետքարաններից օգտվելը դարձել վճարովի։ “Մայր Աթոռի տարածքում գործող պետքարաններն անվճար են։ Կարգն է այդպիսին։ Իսկ եթե իսկապես նման բան է արձանագրվել, ապա ես դա կհանձնեմ կառավարչի ուշադրությանը, համապատասխան միջոցներ ձեռքառնելու պատասխանատուների նկատմամբ”,–հայտարարեց նա”,– գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։