19 Ապրիլի, Saturday, 2025
KFC

Սուրիկ Խաչատրյանի որդին փորձաքննություն է անցել հոգեբուժարաններից մեկում. Ժողովուրդ

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի կրտսեր որդու՝ Տրդատ Խաչատրյանի նկատմամբ նշանակած փորձաքննության արդյունքները հայտնի են:

Ինչպես հայտնի է՝ Խաչատրյանի երկու որդիների՝ Տրդատ եւ Տիգրան Խաչատրյանների՝ բանակից ազատման հիմքով ՀՀ քննչական կոմիտեում քրեական գործ է հարուցվել՝ փաստաթղթերը կեղծելու կասկածանքով:

Տրդատ Խաչատրյանի առողջական վիճակը պարզելու համար որոշում է կայացվել ստացիոնար դատահոգեբուժական հանձնաժողովային փորձաքննություն նշանակելու մասին, դատարանը բավարարել է այս միջնորդությունը, եւ այս օրերին Տրդատ Խաչատրյանը փորձաքննություն էր անցնում հոգեբուժարաններից մեկում:

Երեկ «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ փորձաքննության եզրակացությունը ստացվել է, եւ պարզվել է, որ Տրդատ Խաչատրյանն առողջական խնդիրներ ունի:

Ավելին՝ մեզ հայտնի դարձավ, որ Պաշտպանության նախարարությունը զինվորական քննչական ծառայությանը հայտնել է, որ հաշվի առնելով այն, որ ամառային զորակոչն ավարտվել է, Տրդատ Խաչատրյանի առողջական խնդիրների հետ կապված հարցին կարող են անդրադառնալ միայն ձմեռային զորակոչի ընթացքում, ուստի այս փուլում նրա մասով որեւէ գործողություն չեն կարող անել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ