23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Կլինի 5 մլրդ դրամի ներդրում. Կառավարությունը «Արման ընդ պարտնյոր» ՍՊԸ-ին արտոնություններ տվեց

ՀՀ կառավարությունն այսօր՝ օգոստոսի 30-ի իր նիստում որոշում է կայացրել «Արման ընդ պարտնյոր» ՍՊԸ-ին մաքսային եւ հարկային արտոնություններ տալու մասին:

Հարցը կառավարության նիստում ներկայացրել է Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը:

Նա ընդգծեց, որ ընկերությունը զբաղվում է սառնարանային տնտեսությամբ, ընդլայնում է իր հնարավորությունները, որի արդյունքում հնարավորություն է տալիս ավելի երկար ժամկետներ պահպանել հայկական մրգերը եւ բանջարեղենը, եւ ավելի լավ շչջանում արտահանում կազմակերպել: «5 մլրդ դրամի ներդրում է նախատեսված, որից միայն 240 մլն դրամն է, որ սարքավորումների ներմուծումն է: Նախատեսվում է, որ երեք տարում կստեղծվի 100 աշխատատեղ, միջինը 120 հազար դրամ աշխատավարձով: Սա մեր գերակա ոլորտներին համապատասխանող ուղղություն է համարվում,որովհետեւ նպաստում է արտահանման ընդլայնմանը»,-ասաց Արծվիկ Մինասյանը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ շուկաներ իր այցի ժամանակ տեսել է, որ այս սեզոնին շուկայում ծիրան կա. «Նախկինո՞ւմ էլ է այսպես եղել, թե՞ հեղափոխությունից հետո է»,-ծիծաղելով հարցրեց վարչապետը:

Գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանն արձագանքեց, որ նախկինում էլ է եղել, որ սառնարաններում կա պահված ծիրան, կան նաեւ ուշահաս սորտեր:

Արծվիկ Մինասյանը նշեց, որ նախագծի համաձայն, տվյալ ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում 2018 թվականի օգոստոսի 17-ից մինչեւ 2019 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ներմուծվող ապրանքներիմաքսային եւ հարկային մարմինների կողմից հաշվարկվող ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը հետաձգվում է ներմուծման հայտարարագրման օրվանից հաշված 3 տարի ժամկետով:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ