15 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Մանուչարյան.”Վստահ եմ`”Ուրալը” հաջորդ տարի հանդես կգա Պրեմիեր լիգայում”

Եկատերինբուրգի ”Ուրալի” հարձակվող Էդգար Մանուչարյանը մասնակցել է ”90 минут плюс” հաղորդմանը, որում խոսել է իր թիմի վերջին խաղի մասին, որում Մանուչարյանը դարձել էր 2 գոլի հեղինակ եւ հաղթանակ պարգեւել ”Ուրալին”:

”Խաղադաշտ դուրս գալուց առաջ Ալեքսանդր Տարխանովն ասաց, որ պետք է խաղալ, ջանալ եւ կառչել գնդակից: Ես դուրս եկա խաղադաշտ, փորձեցի իրականություն դարձնել դա եւ գոլ խփեցի:

Կարծում եմ` ”Թերեքը” վատ չխաղաց: Հաջող էին պաշտպանվում գրեթե ամբողջ խաղի ընթացքում: Իսկ մենք, ստանալով տարածքային առավելություն, այդքան էլ լավ չէինք գործում: Հնարավոր է` վերջում ”Թերեքը” հոգնեց եւ մեզ հաջողվեց նրանց պատժել դրա համար:

Գարնանային շրջանի երկու հաղթանակները մեզ վստահություն են ներշնչում մնացած խաղերի համար: Համոզված եմ, որ հաջորդ տարի ”Ուրալը” հանդես կգա Պրեմիեր լիգայում”,-Մանուչարյանի խոսքերն է մեջբերում Спортс-ը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ