19 Ապրիլի, Saturday, 2025
KFC

Ժողովրդական լեզվով ասած՝ բերաններս ի՞նչ է, որ ասենք՝ չէ, չենք տալիս. Ա. Սարգսյան

Այսօր ԱԺ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվեց Սեւանա լճից լրացուցիչ 40 մլն խմ ջրառի հարցը:

«Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանն իր ելույթում ասաց. «Ես համոզված եմ, որ ՀՀ բոլոր կառավարությունների, բացառությամբ Սովետական Հայաստանի կառավարության, դժբախտությունը կայացել է նրանում, որ փորձել են լուծել օրվա խնդիր, լավագույն դեպքում` տարվա խնդիր: Հիմա էլ բերել են հարց՝ գյուղացիներին ջուր տա՞նք, թե՞ չտանք, ու ժողովրդական լեզվով ասած՝ բերաններս ի՞նչ է, որ ասենք՝ չէ, չենք տալիս: Տարբերակ չունենք: ՀՀ ջրային ռեսուրսների կառավարումը գերկարեւոր, նույնիսկ ստրատեգիական խնդիր է, կուզենայի, որ դա մտներ կառավարության առաջնահերթությունների ցանկ: Մենք 3 տարին մեկ կորցնում ենք Սեւանա լճի ավազանի չափ ջուր, իսկ դա 33 մլրդ խմ է: Ամենաէժան թվաբանություն անելու դեպքում դա կազմում է  6,6 մլրդ դոլար գումար՝ 3 տարին մեկ»:

Նա ասաց, որ այդ խնդիրը լուծելն այնքան էլ բարդ չէ, իհարկե, լուրջ ներդրումներ են պետք ու լավ կլինի, որ այս կառավարությունը բյուջեի մասին օրենքի նախագիծը բերելու հետ ունենա նաեւ ծրագիր՝ 15 տարվա ջրային ռեսուրսի կառավարման համար:

ՀՀԿ պատգամավոր Արայիկ Հովհաննիսյանն էլ ասաց, որ հարցի կարեւորությունը հաշվի առնելով՝ առայժմ ձեռնպահ են մնում սրել իրավիճակը եւ առաջարկություններ ներկայացնել, բայց լինելու են ԱԺ լսումներ Սեւանա լճի բոլոր հարցերի հետ կապված: Այդ ժամանակ նոր առաջարկություններ կներկայացնեն:

Ի վերջո Սեւանից ջրառի հարցը դրվեց քվեարկության եւ երկրորդ ընթերցմամբ ու ամբողջությամբ ընդունվեց 80 կողմ, 1 դեմ ձայներով: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ