24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Մարուքյանի հարցադրումը անվստահություն էր գործող կառավարության հանդեպ. Ա. Աշոտյան

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը կարծում է, որ այսօր ԱԺ «Ելք»  խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն անվստահություն հայտնեց գործող կառավարությանը:

«Պարոն Մարուքյանի հարցադրումը փաստորեն անվստահություն էր գործող կառավարությանը, որովհետև, եթե բարձրացրած խնդրի լուծումը պետք է բարեկամական խումբը կարգավորի, ապա հասկանալի չէ, թե ինչով պետք է զբաղվի ՀՀ ԱԳ նախարարությունը»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Աշոտյանը:

Պատգամավորը նաև շեշտեց, որ տվյալ պարագայում նաև դժվար է հասկանալ, թե   տնտեսական ինչ արդյունքներ տվեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Վրաստան կատարած այցը:

Հիշեցնենք, որ այսօր ԱԺ արտահերթ նիստին վարման կարգով ձայն խնդրեց «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը և անդրադարձավ Վրաստանում ընդունված որոշմանը, որն ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 15-ին, և որի համաձայն՝ հացահատիկն այլևս չի կարող ներկրվել վերգետնյա տրանսպորտով:

«Ես խոսել եմ տրանսպորտային ընկերությունների հետ, որոնք իրենց հաշվարկներով ասել են, որ տոննայի մեջ 50 դոլարով հացահատիկը կթանկանա, եթե միայն Փոթիով գա. այնտեղ ինչ-որ մոնոպոլ գործունեության հարց կա»,- ասաց նա:

Էդմոն Մարուքյանը նշեց, որ դա Վրաստանի ներքին գործն է, բայց որպես եղբայրական պետություններ՝ պետք է խնդիրը բարձրացվի և լուծում ստանա: «Ես կարծում եմ՝ Վրաստան-Հայաստան խորհրդարանական բարեկամական խումբը ևս պետք է զբաղվի այս խնդրով: Ժամանակը խիստ կարճ է, եթե որոշումն ուժի մեջ մտնի՝ մենք լուրջ խնդիր կունենանք, առանց այն էլ հացը թանկացել է ՌԴ-ում հացահատիկի թանկացման հիմքով, հիմա էլ կարող է թանկանալ»,- ասաց նա և կոչ արեց կապվել Վրաստանի մեր գործընկերների հետ և խորհրդարանական դիվանագիտության միջոցով հարցը լուծել:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ