01 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

2-րդ ընթերցմամբ ընդունվեց Սևանա լճից լրացուցիչ ջրառի մասին օրինագիծը

Հայաստանի Ազգային ժողովն այսօր՝ օգոստոսի 29–ին, երկրորդ ընթերցմամբ ընդունեց «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագիծը։

Նախագծին կողմ քվեարկեց 80, դեմ 1 պատգամավոր:

Նշենք, որ նախօրեին՝օգոստոսի 28-ին, Խորհրդարանը առաջին ընթերցմամբ ընդունեց օրինագիծը։ Այն թույլ է տալիս սահմանվածից 40 մլն խմ ավելի ջուր բաց թողնել Սեւանա լճից։ Այսինքն սահմանված տարեկան 170 մլն խմ ջրի փոխարեն այս տարի ջրառը կկազմի մինչեւ 210 մլն խմ:

Հիմնական զեկուցող՝ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարության ջրային կոմիտեի  նախագահ Ինեսա Գաբայանը ներկայացրել է հիմնավորումները՝ նշելով, որ կառավարությունը ստիպված է դիմում այս քայլին:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է հնարավորության դեպքում չօգտվել Սեւանից բաց թողնված ջրից, բայց, քանի որ ոռոգման  համակարգում կորուստները մեծ են, գյուղական 55 հազար տնտեսություններ հողերը ոռոգելու խնդիր կունենան, եթե ԱԺ–ը մերժի օրինագիծը։

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ