24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Իսկ ինչո՞ւ ԱԺ-ն պետք է ինքնալուծարվի. Ռ. Քոչարյան /տեսանյութ/

Ես ոչ թե չեմ լքել երկիրը, այլ վերադարձել եմ՝ պայքարելու իմ պատվի ու արժանապատվության համար:

Այս մասին ռուսական «НТВ» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է ՀՀ երկրորդ նախագահ, «Մարտի 1-ի» գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանը՝ անդրադառնալով հաղորդավարի դիտարկմանը, թե եզակի նախագահներից է նախկին ԽՍՀՄ երկրների տարածքում, որ չի լքել երկիրը քաղաքական ցնցումների ու նույնիսկ ձերբակալության վտանգի ժամանակ։
 
«Ես Հունաստանում էի ու հայտնել եմ իմ վերադարձի ամսաթիվը՝ հստակ գիտակցելով, որ կարող եմ ձերբակալվել: Ակնհայտ է, որ իմ տիպի մարդիկ չեն փախչում դժվարություններից: Այնուամենայնիվ, կար որոշակի հույս, որ դատաիրավական համակարգն ամբողջությամբ չի հարմարեցվել գործադիր իշխանությանը, և որ դատարանների ինքուրույնության որոշակի մակարդակ դեռևս կա», – ընդգծել է Ռոբերտ Քոչարյանը:

Երկրորդ նախագահը, անդրադառնալով 2008 թվականի մարտի 1-2–ն ընկած ժամանակահատվածում սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքին, նշեց, որ գործը շինծու է, սահմանադրական անձեռնմխելիությունը իր պաշտպանության միայն մի կողմն է: Քոչարյանի խոսքով՝ քրեական գործը շինծու է, քաղաքական վենդետա են իրականացնում իր նկատմամբ:

«10 տարի անց իշխանության են եկել նրանք, ովքեր կազմակերպել էին զանգվածային անկարգությունները և դատապարտվել էին դրա համար, այսինքն՝ 10 տարի անց իշխանության են եկել նրանք, ովքեր այն ժամանակ պարտվել էին ընտրություններում, ես ենթադրում եմ, որ հիմա իրենց միտքը զբաղված է նրանով, թե ինչպես հաշվեհարդար տեսնեն թշնամիներից, հակառակորդներից»,- շեշտեց նա:

https://youtu.be/8IXy2iiUPTE

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ