24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Պետք է լինեն բանավեճեր. Մարուքյանը Երեւանի ավագանու ընտրությունների մասին

Երեւանի ավագանու ընտրություններին «Ելք» դաշինքով չմասնակցելը հակասությունների ու անհամաձայնության արդյունք չէ: Այս մասին, այսօր՝ օգոստոսի 28-ին, Աժ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը՝ հավելելով, որ նման ձեւաչափով մասնակցությունը նաեւ մարտավարական քայլ է:

Նա ընդգծեց, որ անգամ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ չեն քննարկել միասին մասնակցելու հարցը, որովհետեւ չի հասել նրան, որ ինչ-որ հարցում համաձայնություն չլինի. «Մեր գործընկերները որոշել են մասնակցել մի ուժով, իսկ մենք որոշել ենք մասնակցել երկու ուժով: Այստեղ որեւէ վիճելու, չհամաձայնելու հարց չկար չհամաձայնելու: Մենք բնական դաշնակիցներ ենք, եւ իրար հետ համագործակցելու դուռը միշտ բաց է»:

Հարցին, թե արտահերթ խորհրդարանական ընտրություններին էլի ՔՊ-ից առանձի՞ն են մասնակցելու, Մարուքյանը պատասխանեց, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների ո՛չ օրը, ո՛չ ժամկետները հայտնի չեն, նաեւ ԱԺ-ն լուծարված չէ. «Կգա այդ օրն, ու այդ ժամանակվա հետ կապված որոշում կհրապարակենք»:

Մարուքյանը հայտարարեց, որ այսօր չի կարելի ասել, թե «Ելք» դաշինքն այլեւս գոյություն չունի. ««Կա Ելք» խմբակցություն, կա հուշագիր: Երբ մի օր ես, Նիկոլն ու Արամը կհավաքվենք ու կհայտարարենք, որ «Ելք» դաշինքն այլեւս չկա, հուշագիրն այլեւս չի գործում, այն ժամանակ կասեք, որ «Ելք»-ը չկա, իսկ մինչ այս օրը խնդրում եմ այդ հարցը չտալ»:

Ինչ վերաբերում է Երեւանի ավագանու ընտրություններին իրենց դաշինքի («Լույս») եւ քաղաքապետի թեկնածու Արտակ Զեյնալյանի շանսերին, Մարուքյանն ասաց, որ բոլոր մասնակից թեկնածուներն էլ հարգարժան մարդիկ են, լուրջ մրցակիցներ են. «Միեւնույն ժամանակ նաեւ կարծում եմ, որ Արտակ Զեյնալյանը եւ թիմը, որ կա, հզոր է: Մենք շատ լավ շանսեր ունենք, վերջին 15-20 տարիների ընթացքում առաջին անգամ լինելու են արդար ու հավասար ընտրություններ: Երեւանի բնակիչները կորոշեն, թե ով է Երեւանի քաղաքապետը, հարցումներ էլ չունենք, որ ասեմ, թե ով որքան ձայն կստանա»:

Մարուքյանը չհամաձայնեց, որ Երեւանի ավագանու ընտրություններին թեժ բանավեճեր չեն լինելու, քանի որ մասնակից ուժերի մեծ մասը պաշտպանում է գործող կառավարությանը. «Այն, որ ուժերն աջակցում են Կառավարությանը, դեռ չի նշանակում, որ համաձայն են մեկը մյուսի ներկայացրած կառավարման մոդելին:  Բանավեճերը սրա շուրջ պետք է լինեն, այլ ոչ թե նախկին քաղաքական մշակույթի պես, որ մեկը մյուսի վրա ցեխ շպրտել: Պետք է լինեն  բանավեճեր, թե ով ինչպես է տեսնում Երեւանի կառավարումը»:

Նշենք, որ «Լուսավոր Հայաստան» եւ «Հանրապետություն» կուսակցությունները ընտրությանը կմասնակցեն «Լույս» դաշինքով:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ