Սյս կարգի «պատումները» ծիծաղելի են և ժամանակավրեպ. Ոստիկանությունը հերքում է
ՀՀ ոստիկանությունը հերքել է ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի հնարավոր հրաժարականի մասին այսօր տարածված տեղեկությունը:
Ոստիկանության պարզաբանման մեջ ասվում է.
«Լրատվամիջոցներից մեկը լուր է շրջանառել, թե ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը հոկտեմբեր ամսին պատրաստվում է հրաժարական տալ:
Հայտնում ենք, որ ոստիկանության պետը շարունակում է աշխատել բնականոն աշխատակարգով եւ ունի բազմաթիվ երկարաժամկետ ծրագրեր, որոնք իրականացվում եւ իրականացվելու են կանխանշված ժամկետներում:
Ինչ վերաբերում է ոատիկնության պետի` իբր Եվրոպայում բնակություն հաստատելու «մտադրությանը», ընդամենը եւ ի գիտություն ասենք, որ մեր հայրենակիցներն այսօր Եվրոպայից տուն են վերադառնում, եւ այս կարգի «պատումները» ծիծաղելի ու ժամանակավրեպ են:
Կոչ ենք անում ձեռնպահ մնալ անհավաստի լուրերով ընթերցողին թյուրիմացության մեջ գցելու գործելակերպից»