16 Հունիսի, Կիրակի, 2024
KFC

Օսիպյանը պատրաստվում է հրաժարակա՞ն տալ. Իրավունք

«Իրավունք» թերթը գրում է. «Իրավունքի» տեղեկությունների համաձայն՝ ՀՀ ոստիկանությունը սեպտեմբերի 1-ին անակնկալ է պատրաստել առաջին դասարանցիների համար: Դեպի գիտելիքների աշխարհ առաջին քայլերն անող փոքրիկներից յուրաքանչյուրին այդ օրը ոստիկանները ծաղիկներ կնվիրեն:

Սակայն ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանի նախաձեռնած այս անակնկալին հաջորդելու է տհաճ մի անակնկալ, որը վերաբերում է ոչ թե փոքրիկներին, այլ նոր իշխանությանը:

Լուրեր են շրջանառվում, որ Վ. Օսիպյանը հոկտեմբերին պատրաստվում է հրաժարական տալ, ինչ պատճառաբանությամբ՝ դեռևս հայտնի չէ:

Ի դեպ նշենք նաև, որ մինչև Նիկոլ Փաշինյանի իշխանափոխությունը, ոստիկանական կուլիսներում շշուկներ կային, որ Վ. Օսիպյանը պատրաստվում է բնակություն հաստատել Եվրոպայում՝ հարազատների մոտ: Մինչդեռ մայիսին տեղի ունեցածը կամ փոխեցին Օսիպյանի ծրագրերը, կամ պարզապես հետաձգեցին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ