21 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

Ուկրաինայի հինգ դասերը

“Ղարաբաղ” կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով  Ուկրաինայի իրադարձություններին` մասնավորապես ասաց, որ պիտի 5 դաս քաղել: Առաջին դասը,  որ երբ ժողովուրդը ոտքի է կանգնում, պետք է ուշադիր լինի, առաջնորդվի իր նպատակներով եւ երբեք թույլ չտա, որ իրեն օգտագործեն։

Մինչդեռ Մանուչարյանի համոզմամբ,  Ուկրաինային օգտագործեցին, չնայած որ նրանք կոռուպցիայի, թալանի ու անմարդկային կյանքը վերջ դնելու համար էին հրապարակ դուրս եկել։ Իսկ պատճառն այն էր, որ “Մայդանը” դարձավ “Եվրամայդան”:

Երկրորդ դասը,  որ գերտերություններն աշխարհաքաղաքական կարգն են ուզում փոխել, իսկ այդ հարցում Ուկրաինայի ժողովուրդը դարձավ լծակ։ 

Երրորդ դասն այն է, որ “Մայդանի” պարագայում միայն արեւմտամետներ էին առաջնորդներ ընտրվել, մինչդեռ անհրաժեշտ էին նաեւ մեկ–երկու գործիչներ, որոնք պետք է Ռուսաստանի հետ կապ պաշտպանեին։

Չորրորդ դասը, ըստ Մանուչարյանի, ինֆորմացիոն պատերազմն է, իսկ 5-րդը այն է, որ հրապարակի ու գործողությունների կապը չպետք է կտրվեր:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ