24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Հայաստանի ռազմաքաղաքական օրակարգում առաջացել են մինչ այդ գոյություն չունեցող խնդիրներ. Արմեն Աշոտյան

ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանն իր ՖԲ էջում այսօր անդրադարձել է Բելառուսի նախագահ Լուկաշենկոյի հայտարարությանը` ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի վերաբերյալ: Նա գրում է. 

«Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն երեկվա հարցազրույցում հայտնեց, որ դեմ է եղել ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում Յուրի Խաչատուրովի թեկնածությանը և այլ թեկնածություններ էին առաջարկում:

Այս հայտարարությունը ուշագրավ է և արժանի ավելի մանրամասն վերլուծության:

Նախ, կարծում եմ, Բելառուսի նախագահը մինչև վերջ չի բացել թեման,և առավել հակված եմ մտածելու, որ Բելառուսը դեմ է եղել առհասարակ Հայաստանի նախագահությանը այդ կազմակերպության շրջանակներում: Դրված խնդիրը, վստահաբար, անձի ընտրության հարց չէր, քանզի եթե նախագահությունը պիտի անցներ Հայաստանին, ապա այլ երկրի ղեկավար Հայաստանից այլ թեկնածուների անուններ տալ չէր կարող:

Տվյալ բացահայտումն ընդգծում է այն դիվանագիտական ջանքերը, որ գործադրել Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը ժամանակին հօգուտ մեր երկրի ՀԱՊԿ Գլխավոր քարտուղարի պաշտոնի հարցը լուծելու համար:

Ինչպես կրկին տեսանելի դարձավ Բելառուսի նախագահի հարցազրույցից, Յուրի Խաչատուրովի դեմ հարուցված գործը և դրա մեխանիզմը մեծապես ազդել են ՀԱՊԿ անդամ երկրկիների դիրքորոշումների վրա և խոցել են ՀԱՊԿ-ի հեղինակությունը:

ՀԱՊԿ-ում մեր դիրքերի պահպանման խնդիրը լրացուցիչ արդիականություն է ստանում ՀԱՊԿ-ում դիտորդ-երկրների կարգավիճակ սահմանելու հարցի ֆոնին և Ադրբեջանում քննարկվող ՀԱՊԿ-ին հնարավոր անդամության հարցի համատեքստում:

Ի մի բերելով վերոհիշյալը՝ պարզ է դառնում, որ Հայաստանի ռազմաքաղաքական օրակարգում առաջացել են մինչ այդ գոյություն չունեցող խնդիրներ: Ակհնայտ է, որ Հայաստանի նոր իշխանությունները, անկախ Յուրի Խաչատուրովի դեմ հարուցված գործի ընթացքից, պարտավոր են ջանքեր գործադրել այդ սկանդալից հետո ՀԱՊԿ Գլխավոր քարտուղարի պաշտոնին Հայաստանի ներկայացուցիչ նշանակելու քվոտան պահելու համար»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ