08 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Տուրիստ-մուրիստները պոպոք չե՞ն առնում. վարչապետը Գումի շուկայում էր /տեսանյութ/

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է «Գումի» շուկա՝ տեղում ծանոթանալու մթերքի գներին: Շուկա այցը վարչապետը ցուցադրում էր Facebook-ի իր էջի ուղիղ եթերով:

Մոտենալով ընկույզ վաճառող տղամարդուն՝ Փաշինյանը հետաքրքրվեց, թե ի՞նչ արժի: Իմանալով գինը՝ երկրի առաջնորդը նկատեց. «Բայց 1500 դրամը վատ գին չի պոպոքի համար»:

Վաճառականը սակայն դժգոհեց` ասելով, թե անցած տարվա համեմատ, երբ օրական 15 պարկ ընկույզ էին վաճառում, այս տարի նույնիսկ մեկ պարկն են դժվարությամբ վաճառում:

«Օրը 15 մեշոկ ծախո՞ւմ էիք»,- զարմացած հարցրեց վարչապետը:

«Այո»,- հաստատեց տղամարդը:

«Բայց էսքան տուրիստ-մուրիստ են գալիս, չե՞ն գալիս»,- հարցը շարունակեց վարչապետն, ու ուղիղ եթերն ընդհատվեց:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ