24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Արտակ Զեյնալյանին ընդհանրապես որևէ քվե չտալու համար սրանից կարևոր պատճառ չկա

Նարեկ Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Փաստորեն Արտակ Զեյնալյանը ՊՊԾ գունդը զինված գրաված, 3 ոստիկան սպանած, բանկոմատ թալանած, գերիներ պահած խմբի` իրենց նկատմամբ քրեական հետապնդումն ընդհանրապես դադարեցնելու կոչի վերաբերյալ հարցին ոչ ավել ոչ պակաս պատասխանում է` (ուղղակի մեջբերում եմ) «ես հիմա պատրաստ չեմ դրան միանշանակ պատասխան տալ, կամ վերջնական պատասխան տալ այդ կոչին: Որպես քաղաքացի, որպես քաղաքական գործիչ, որպես կառավարության անդամ և Արդարադատության նախարար դեռևս պատրաստ չեմ այդ հարցին լուծում տալու, կամ գնահատական տալու»:

Եվ սա դեռ ամենը չէ, լրագրողի հստակեցնող հարցին Զեյնալյանը պատասխանում է` «Դե հիմա կոչ է հնչել, այդ կոչին պատասխան տալու համար պետք է ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ արվի, ոչ թե ոտքի վրա ՄԱՐԴԻԿ ԲԱՆ ԵՆ ԽՆԴՐԵԼ միանգամից մերժել…..»:

Հասկանում եք չէ՞ սա ինչ ա նշանակում: Արտակ Զեյնալյանին ընդհանրապես որևէ քվե չտալու համար սրանից կարևոր պատճառ չկա: Ավելի կոնկրետ ասած` էս խոսքերից հետո ինձ համար որպես քաղաքացի Արտակ Զեյնալյան անունով քաղաքապետի թեկնածու գոյություն չունի: 
Հ.Գ. Խորը հիասթափությամբ եմ գրում այս տողերը ու միգուցե մի քիչ հուզական ստացվեց, բայց էս թեմային ոչ հուզական կանդրադառնամ պարտադիր, իսկ էս պահին դերասան թեկնածուից հետո Երևանի ավագանու թեկնածուներից ևս մեկն ինձ համար դարձավ որևէ պարագայում քվե չտալու ենթակա: Իրոք ցավում եմ, ես Արտակ Զեյնալյանի կողմից այսպիսի դիրքորոշում լսել չէի սպասում: Սա գերսկզբունքային հարց է, որի մասով ես իմ խղճի և համոզմունքների հետ կոմպրոմիս չունեմ»:

 
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ