21 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

Կդիմի Եվրոդատարան

Հայաստանի քաղաքագետների միության մամլո ծառայությունը հայտարարություն է տարածել, որտեղ ասված է.

՛՛Քրեական հետապնդման անվան տակ երկու տարուց ավել շարունակվող խայտառակ քաղաքական հալածանքը, որը սկսվեց ՔՀՄ նախագահի 2012 թվականի ԱԺ ընտրություններին ՛՛Բարգավաճ Հայաստան՛՛ կուսակցության ընտրացուցակով մասնակցությունից եւ միասնական ընտրական շտաբի աշխատանքների համակարգումից, Հմայակ Հովհաննիսյանի պատգամավորական մանդատից հրաժարվելու պատճառ դարձավ, նշանավորվեց ՀՔՄ կենտրոնական գրասենյակի մուտքի ավերումով, թեւակոխում է Եվրադատարան հասնելու կարեւորագույն հանգրվան:

Այս գործը գալիս է եւս մեկ անգամ բացահայտելու քաղաքական հաշվեհարդարների նպատակով դատաիրավական համակարգի օգտագործման տեխնոլոգիաների ամբողջական զինանոցը, ցույց տալու Հայաստանում հրապարակային քաղաքական գործունեության նկատմամբ ամեն գնով կոշտ վերհսկողություն իրականացնելու իշխանությունների ձգտումը, այդ ձգտման չբավարարաման դեպքում դատական հետապնդումների անխուսափելիությունը՛՛:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ