08 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Ինչո՞ Հայաստանում Մերկելը խուսափեց «ցեղասպանություն» բառն ասել

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Հայաստան կատարած իր առաջին պաշտոնական այցի ժամանակ, խոսելով 1915-1916 թթ. Օսմանյան կայսրության կողմից մեկուկես մլն հայերի սպանդի մասին, խուսափել է «ցեղասպանություն» բառի գործածումից, գրում է գերմանական Bild-ի հոդվածագիր Ռալֆ Շուլլերը՝ հավելելով, որ կանցլերը չի գործածել այդ եզրույթը թուրքական կառավարությանը չզայրացնելու համար:

Նշվում է, որ դեռ գտնվելով Բեռլինում՝ Մերկելն արդեն նախապատրաստվել էր իր այցին ու դիվանագիտորեն զգուշացրել, որ «պետք չէ չափից շատ ընդառաջ գնալ հայկական կողմին»:

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ մամուլի ասուլիսի ժամանակ Մերկելը նշել է, որ թուրքերի ոճրագործությունների մասին Բունդեսթագի բանաձևը «քաղաքական գնահատական է, այլ ոչ թե իրավական»:

Հիշեցնենք, որ 2016 թվականի հունիսի 2-ին գերմանական Բունդեսթագն ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող ու դատապարտող օրինագիծ, իսկ ավելի ուշ Մերկելի կառավարությունն օրինագիծը ճանաչել է իրավական տեսանկյունից պարտադիր ուժ չունեցող։

Երեկ Անգելա Մերկելն իր խոսքում ընդգծել էր, որ շատ ուրախ է առաջին անգամ Հայաստանում գտնվելու համար:

«Ես այսօր այցելել եմ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Մենք գիտակցում ենք, թե 1915 թվականին ինչպիսի սարսափելի իրադարձություն է տեղի ունեցել հայերի նկատմամբ, այս փաստը չպետք է մոռացվի»,- ասել էր կանցլերը՝ չարտաբերելով «ցեղասպանություն» բառը:
Հիշեցնենք, որ երեկ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն առաջին պաշտոնական այցով գտնվել է Հայաստանում: Այցի շրջանակում կայացել են հայ-գերմանական բարձր մակարդակի բանակցություններ՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելի գլխավորությամբ: Գերմանիայի կանցլերն այցելել է նաև Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Մինչ այս, գերմանացի պաշտոնյան եղել է Վրաստանում, որտեղ հանդիպումներ է ունեցել այդ երկրի իշխանությունների հետ։

Այսօր Անգելա Մերկելը պաշտոնական այցով ժամանել է Ադրբեջան

Ավելի վաղ նշվել էր, որ Բաքվում քննարկվելիք կարևորագույն հարցերից մեկը կլինի Կասպից ծովից դեպի Եվրոպական Միություն բնական գազի մատակարարման ծավալների ավելացումը:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ