08 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Կառավարության ձեռնարկած եկամտահարկի իջեցման արդյունքում բյուջեն 60-70 մլրդ-ի կորուստ կունենա

Կառավարությունը նախատեսում է հարկային բեռի թեթեւացում: Լրագրողների հետ հանդիպմանը ասաց ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Ռաֆիկ Մաշադյանը: 

Հարցին՝ դրանից բյուջետային ի՞նչ չափի կորուստներ կունենանք, Մաշադյանը պատասխանեց, որ քննարկվում է եկամտահարկի դրույքաչափի փոփոխության հարցը. «Օրակարգում ունենք տարբեր դիրքորոշումներ, բայց հիմնականում քննարկվում է եկամտային հարկի դրույքաչափը սահմանել շահութահարկի դրույքաչափին հավասար, այսինքն՝ 20 տոկոս: Կարծում եմ, փոփոխությունը հնարավոր կլինի 2019-ի հունվարի 1-ից: Դրա արդյունքում, իհարկե, կունենանք հարկային եկամուտների կորուստներ՝ 60-70 մլրդ դրամի շրջանակներում, կարծում եմ, դա կփոխհատուցվի հարկ վճարողների կողմից աշխատավարձի իրական մեծությունները հայտարարագրմամբ, չգրանցված աշխատողների բացահայտման, ստվերի կրճատման արդյունքում»:

Հնարավոր է մինչեւ  300 հազար դրամ աշխատավարձի դեպքում եկամտահարկը լինի 20 տոկոս, դրանից բարձրի դեպքում՝ 25 տոկոս, վերջնական քննարկումների արդյունքում կորոշեն, կներկայացվի ԱԺ: ՊԵԿ փոխնախագահն ասաց, որ նաեւ քննարկվում է միկրոբիզնեսին հարկերից ազատելու վերաբերյալ թեզը. «Նախ, այսօր մեր հարկային օրենսգրքում ունենք հարկման 5 ռեժիմներ, ուզում ենք կրճատել հարկման ռեժիմները, 3 ռեժիմ դարձնել: Այսինքն, լինի գերփոքրբիզնես, որի մեջ կներգրավեն որոշակի շեմ ունեցող կազմակերպությունները, եւ քննարկվում է տարբերակ, որ մինչեւ այդ շեմը ընդհանրապես հարկերից ազատվի: Բայց դեռեւս չեմ կարող ասել, թե որն է  այդ շեմը եւ ովքեր են այդ դաշտում գործելու»: 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ