21 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

Հանուն Նախիջևանի.բողոքի ակցիա ՄԱԿ-ի գրասենյակի մոտ

Այսօր “ Նախիջևան “  ազգային քաղաքական նախաձեռնությունը բողոքի ակցիա իրականացրեց, որով ցույց տվեց իր անհամաձայնությունը  պատմական Հայաստանի անբաժանելի մասնիկը կազմող, իսկ այժմ  Ադրբեջանի ենթակայության տակ գտնվող Նախիջևանի ինքնավար հանրապետությունում կատարված հայ ժողովրդի դեմ ուղղված մի շարք դաժանությունների  վերաբերյալ:

Նախաձեռնության անդամները նամակ հանձնեցին ՄԱԿ-ի գրասենյանկ: Նամակում նշվում էր, որ  ՄԱԿ-ն իր իսկ օրենքների համաձայն չի կարող անտարբերության մատնել և համապատասխան գնահատական չտալ մարդկության դեմ ուղղված այնպիսի հանցագործությունների, ինչպիսիք են ցեղասպանությունը, էթնիկ զտումները, զենքի սպառնալիքի տակ կազմակերպված բռնագաղթը, համամարդկային նշանակություն ունեցող մշակութային հուշարձանների ոչնչացումը և այլն, քանի որ դա հակասում է հենց նրա ստանձնած միջազգային պարտավորություններին և հաստատած օրենքներին:

Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ