18 Հունվարի, Կիրակի, 2026
KFC

Չորս Toyota Camry՝ ԱԺ փոխնախագահների համար. Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ աշխատակազմը 4 հատ նոր Toyota Camry ձեռք բերելու պայմանագիր է կնքել «Տոյոտա Երեւան» ընկերության հետ։ Գնումը տեղի է ունենալու ԱԺ աշխատակազմի բյուջեի տնտեսումներից։ Մեքենաներից 3-ը կտրամադրվեն ԱԺ 3 փոխնախագահներին, 4-րդը կմնա «պահեստային»՝ հյուրերին սպասարկելու համար։

2018 թ․, լրիվ նոր դիզայնով Camry-ները, սակայն, կբերվեն մոտ 6 ամիս անց։ Դեռ կառավարությունը պետք է հաստատի բյուջեում ծախսային հոդվածի փոփոխությունը։ Ասել է թե՝ ԱԺ փոխնախագահները կարող է անգամ չհասցնեն վայելել նոր մեքենաները, եթե Փաշինյանը որոշի մաքսիմալ շուտ անցկացնել արտահերթ ընտրությունները, կամ կվայելեն, բայց կարճ՝ 1-2 ամիս։ Մինչ այդ կբավարարվեն 2012 թ․ արտադրության հին Camry-ներով»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ