17 Հունիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Կստեղծվի «Սասնա ծռեր» անվանումով կուսակցություն. Վարուժան Ավետիսյան

«Հիմնադիր խորհրդարանը» կստեղծի «Սասնա ծռեր» անվանումով կուսակցություն, որը կմասնակցի արտահերթ խորհրդարանական ընտրություններին: Այս մասին այսօր՝ օգոստոսի 23-ին, հայտարարեց «Սասնա ծռերի» անդամ  Վարուժան Ավետիսյանը:

Նրա խոսքով՝  կուսակացությունը ստեղծվում է «Հիմնադիր Խորհրդարանի» եւ «Սասնա ծռեր» խմբավորման հիման վրա:

««Սասնա ծռեր» կուսակցությունը կապված չէ «Սասնա ծռեր» ռազմաքաղաքական խմբավորման հետ, ընդհակառակը կուսակցությունը կառուցողական գործունեություն է իրականացնում»,-ասաց Վարուժան Ավետիսյանը:

Նա հավելեց, որ «Սասնա ծռեր»  ռազմաքաղաքական խմբավորումը լուծարվելու է:

«Առաջիկա օրերին նախաձեռնող խումբ կստեղծվի, որը կզբաղվի կուսակցությանն ծրագրի մշակմամբ, գրանցման եւ այլ հարցերով»,-ասաց Վարուժան Ավետիսյանը:

Նշենք, որ Սասնա ծռեր խմբավորման միայն 3 անդամներ են այժմ գտնվում անազատության մեջ:

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ