19 Ապրիլի, Saturday, 2025
KFC

Մանվել Գրիգորյանին հիվանդանոց են տեղափոխել

Համացանցում լուրեր էին տարածվել, որ գեներալ Մանվել Գրիգորյանին հիվանդանոց են տեղափոխել։

Գրիգորյանի պաշտպան Արայիկ Ալվանդյանը, Henaran.am -ի  հետ զրույցում հաստատեց լուրը և ասաց, որ Մանվել Գրիգորյանին այսօր տեղափոխել են քաղաքացիական հիվանդանոց, իսկ թե որքան ժամանակ նա կմնա այնտեղ, կորոշեն միայն բժիշկները։

Ինչպես կալանավայրում, այնպես էլ հիվանդանոցում տեսակցությունն արգելված է։

Հիշեցնենք, որ դատարանի կողմից նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Նշենք, որ Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի զենք-զինամթերք պահելու եւ առանձնապես խոշոր չափի յուրացում կատարելու մեջ:

Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն տեսանյութ էր հրապարակել Մանվել Գրիգորյանի առանձնատանն իրականացված խուզարկությունից, որտեղ հայտնաբերվել էր, որ ապրիլյան քառօրյայի մասնակիցներին ուղարկված սնունդը գեներալ Մանվել Գրիգորյանն օգտագործել է իր կենդանաբանական այգու կենդանիներին կերակրելու նպատակով։

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ