19 Ապրիլի, Saturday, 2025
KFC

Ավանդական քարոզարշավին կփոխարինեն լայվերը. Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է. «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը Երեւանու ավագանու ընտրություններին ավանդական քարոզարշավ չի տանելու եւ պլանավորում է նոր տեխնոլոգիաներ կիրառել։ Մեր տեղեկություններով, քարոզարշավը մեծամասամբ անցկացվելու է «լայվերի» միջոցով, քանի որ թավշյա հեղափոխությունը ցույց տվեց այդ մեթոդի արդյունավետությունը։ Բակային հանդիպումներ գրեթե չեն լինի, փոխարենը ցուցակի առաջին տասնյակում հանգրվանածները «կգործուղվեն» մայրաքաղաքի տարբեր խնդիրների ուղղությամբ եւ դեպքի վայրում կփորձեն բարձրաձայնել խնդրի եւ դրա լուծման սեփական ծրագրի մասին։

«Կանաչ եւ խելացի Երեւան»․ այս սկզբունքով է կառուցված լինելու ԲՀԿ-ի նախընտրական ծրագիրը։ Իսկ Գագիկ Ծառուկյանը կմասնակցի՞ քարոզարշավին։ «Այո, բայց ոչ միշտ»,- տեղեկացրին կուսակցության մեր աղբյուրները։ Ի դեպ, երեկ Ծառուկյանի թիկնազորի պետ Էդոյին դատարանն ազատեց 20 միլիոն դրամ գրավի դիմաց, ինչը ԲՀԿ-ում հաղթանակ են համարում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ