19 Ապրիլի, Saturday, 2025
KFC

Хочешь жить умей вертеться մոտեցումով պետություն չենք կարող կառուցել. Էդուարդ Շարմազանով

«Ծանոթացա գլխավոր դատախազության ծավալուն մեկնաբանությանն ու պարզաբանմանը։ Կներեք, բայց գլխավոր դատախազության հարգելի գործընկերների մեկնաբանությունը համոզիչ չէր, եթե չասեմ՝ տարակուսելի էր»,- Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ ադրադառնալով Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու բողոքարկման վերաբերյալ իր հնչեցրած մեղադրականներին՝ Գլխավոր դատախազության տված գնահատականին։

Հիշեցնենք՝ Գլխավոր դատախազությունը ծավալուն անդրադարձ էր կատարել վերոնշյալին՝ ընտրովի արդարադատության վերաբերյալ Էդուարդ Շարմազանովի գնահատականը անվանելով անհիմն ու անտեղի։

Շարմազանովի կարծիքով, եթե ինչ-որ բան այս պատմության մեջ անտեղի էր, ապա դա նախ և առաջ Գլխավոր դատախազության այս ոչ համոզիչ պարզաբանումն էր։ «Իմ համոզմունքով՝  «Սասնա ծռեր» խմբավորման բոլոր անդամները մասնակցել են ահաբեկչական գործողության՝ ընդդեմ ՊՊԾ գնդի և ՀՀ-ի, որի հետևանքով սպանվել են ոստիկանության սպա և ենթասպաներ։ Իմ համոզմունքն այն է, որ անկախ երկրում իշխանության փոփոխությունից ուժային կառույցների անդամները ու ղեկավարները նախ և առաջ պետք է ունենան հստակ և ուղիղ պետական մոտեցում, թե չէ «Хочешь жить умей вертеться» մոտեցումով պետություն չենք կարող կառուցել։ Ջերմագին բարևներ։ Պինդ մնացե՛ք»,-հավելեց ԱԺ փոխնախագահը։

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ