24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

ՊՊԾ գնդի գործով ինձ պատանդ համարում եմ և կներկայանամ դատարան. Վ. Օսիպյան

«Մարտի 1»-ի գործին իմ առնչությունն այնքան է, որքան մյուս ոստիկաններինը, իսկ ոստիկանության ՊՊԾ գնդի գործով դատաքննությանը հրավիրվելու դեպքում կներկայանամ:

Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ՝ իր պաշտոնավարման 100 օրն ամփոփելու ընթացքում, ասաց ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը:

«2008-ի մարտի 1-ին ես պարեկապահակային ծառայության գնդապետի տեղակալ եմ եղել, և իմ առնչությունն այնքանով է, որքան ոստիկանության մյուս ծառայողներինը»,- ասաց Վալերիյ Օսիպյանը:

Հարցին, թե ՊՊԾ գնդի գործով Վալերիյ Օսիպյանը տուժողի կարգավիճակ ունի, արդյոք հրավիրվել է դատարան և հրավիրվելու դեպքում կներկայանա՞, Վալերիյ Օսիպյանն ասաց.

«Ես, բոլորիդ հայտնի է, որ անմիջական առնչություն ունեմ այդ գործին, 7-8 օր մնացել եմ ՊՊԾ գնդում: Դատաքննության վերաբերյալ որևէ դիրքորոշում չեմ հայտնի, քանի որ արդարադատությունը ՀՀ-ում իրականացնում է դատարանը. ինչ վերաբերում է ինձ հրավիրելուն, ապա ես դեռ չեմ հրավիրվել դատարան, և երբ հրավիրվեմ, ապա կաշկանդված չեմ և կներկայանամ դատարան»:
Հարցին, թե ի՞նչ կարծիք ունի ՊՊԾ գնդի գործով խափանման միջոցները փոխելուն, որ ամբաստանյալները կալանքից ազատ են արձակվում, ոստիկանապետն ասաց՝ համարենք, որ ոմանք կալանքի ընթացքում իրենց պատիժը կրել են:

Հարցին, թե ոստիկանապետն իրեն պատանդ համարո՞ւմ է, Օսիպյանն ասաց. «Այո»:

Դիտարկմանը, թե ոստիկանապետը հայտարարել է, որ իր պաշտոնավարման 100 օրվա ընթացքում կոռուպցիան բացակայում է իր ղեկավարած կառույցից, ինչի՞ հաշին է դա, և արդյոք սպասվո՞ւմ է ոստիկանության ծառայողների աշխատավարձերի բարձրացում, և արդյոք հակառակ դեպքում աշխատակիցներից շատերը չեն լքի համակարգը, ոստիկանապետն ասաց, որ դա կլինի տնտեսական աճին զուգահեռ:

«Ես վստահեցնում եմ, ոստիկանությունում կոռուպցիա չկա, պաշտոնապես եմ հայտարարում, որ ոստիկանությունում չկան կոռուպցիոն դրսևորումներ, չնայած չեմ բացառում, որ իմ այստեղ գտնվելու պահին, ինձ անհասկանալի պայմաններում որևէ մեկը նման փորձ անի, և վստահեցնում եմ, որ կդատապարտվի»,- ասաց Օսիպյանը:

Ինչ վերաբերում է ոստիկանության ծառայողների աշխատավարձերի բարձրացմանը, Վալերիյ Օսիպյանն ասաց, որ խնդրին լավատեղյակ է ՀՀ վարչապետը, սակայն ոստիկանների աշխատավարձը պայմանավորված է տնտեսական աճով. «Բարձրաձայնել եմ հարցը, վարչապետը տեղյակ է, եթե տնտեսական աճ լինի, այդ դեպքում, իհարկե, աշխատավարձերը կբարձրանան: Նշում եմ՝ այնպես չէ, որ կոռուպցիան համատարած էր: Մենք ունենք լուրջ մասնագետներ, ովքեր պատրաստ են ծառայել ի շահ մեր պետության»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ