Պետք է վերջ տալ՝ լաց ու կոծին.գրականագետը եղեռնի մասին
Գրականագետ Արքեմնիկ Նիկողոսյանը դրական է համարում այն հանգամանքը, որ վերջին 5 տարիներին ցեղասպանությունը դարձել է քննարկման, զրույցի առարկա:
Այդ մասին նա դիտարկումներ արեց այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ:
“Սա շատ դրական երևույթ է, որովհետև մինչ այս Եղեռնին նվիրված ստեղծագործություններում հիմնականում նկարագրվում էին բուն ջարդի, կոտորածի, տեղահանման տեսարաններ”,-նշեց գրականագետը:
Նրա կարծիքով՝ հրեաները հաջողության հասան այն պատճառով, որ քարոզչության հիմնական միջոցը դարձրին մշակույթը, արվեստը.” Նրանք իրենց նկատմամբ կատարվածը մշակույթի վերածելով շահեցին, իսկ մերը մնաց լացուկոծի սահմաններում: Եղեռնի պատկերում չի նշանակում ստեղծել կոտորածի տեսարաններ”,- ասաց նա:
Արքմենիկ Նիկողոսյանը նշեց, որ այլազգի գրողներից Հայոց ցեղասպանությանը նվիրված ստեղծագործություններից լավագույնը շարունակում է մնալ Ֆրանց Վերֆելի “Մուսա լեռան քառասուն օրը” գիրքը, իսկ հայ գրողներից՝ Գուրգեն Մահարու “ Այրվող Այգեստանները”, Հակոբ Օշականցու “Մնացորդաց” ստեղծագործությունները: