31 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Վարչապետի հեռահար նպատակները ներկայացնելու փոխարեն, Փաշինյանը պատասխանում էր այս կամ այն քննադատությանը

«Մի քանի ժամից «Ժառանգություն» կուսակցության  վարչությունը կհրավիրի լիագումար նիստ, որի ընթացքում կորոշենք Երևանի քաղաքապետի թեկնածուին»,- այսօր այս մասին հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը։

Նա ասաց, որ միասնական ցուցակի իրենց առաջարկն իրականություն չդարձավ՝ սխալ մոտեցման պատճառով. «Հեղափոխության ցուցակը կվերածվի միջկուսակցական տարբեր ցուցակների։ «Ժառանգությունն» ակնկալում է ազատ և արդար ընտրություններ։ Այս պահին քննարկում ենք Արմեն Մարտիրոսյանի, իմ և վարչությունից դուրս գտնվող երրորդ անձի թեկնածությունները»։

Ինչ վերաբերում է օգոստոսի 17-ին տեղի ունեցած հանրահավաքին, դրան հաջորդած ազատ խոսքի սահմանափակման վերաբերյալ ՀՀԿ-ականների հայտարարություններին, Հովհաննիսյանն ասաց, որ Փաշինյանի ելույթը հրապարակին համապատասխանող ելույթ էր.

«Փոխանակ վարչապետի հեռահար նպատակները ներկայացնելու, նա ավելի շատ պատասխանում էր այս կամ այն քննադատությանը։ Եղել են առաջարկներ, որոնք հիմա քննարկվում են շատ ազատորեն, և չեմ կարծում, թե ազատ խոսքի որևէ սահմանափակում կա։ Եթե դա լինի, մենք առաջինը կդատապարտենք դա։ Ներկա դրությամբ բոլորն էլ ներկայացնում են իրենց մոտեցումները։ Ուշագրավ է այն, որ բոլոր նրանք, ովքեր երկար տարիներ սահմանափակել են քաղաքացու, լրագրողի՝ տեղեկացնելու իրավունքը, գողացել են ընտրություններ, կատարել այլ հանցագործություններ, հիմա անում են նման հայտարարություններ։ Կարելի է քննադատել, կարելի է թույլ կետեր գտնել, բայց առայժմ ազատ խոսքը շատ առողջ է»։

Կառավարության 100-օրյա գործունեությունը Հովհաննիսյանը դրական է գնահատում. «Առաջին 100 օրը եղել է զգացմունքային, կար որոշ ցուցադրականություն, և հիմա ժամն է, որ ավելի հանդարտ, սառնասիրտ, հետևողական քայլերով շարունակի կառավարությունն իր ուղեգիծը կոռուպցիայի դեմ՝ պաշտպանելով յուրաքանչյուր քաղաքացու սահմանադրական իրավունքը»։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ