03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Ո՞ր իրավական հիմքով են պատժվելու այս «կարգը» խախտող աշխատակիցները. Աշոտյանը դիմելու է վարչապետին

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը  ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի կողմից մշակած փաստաթուղթը և նշել, որ այն  սահմանափակելու է տեղեկատվության տրամադրման ազատությունը, մամուլի օպերատիվությունը, խոսքի ազատությունը և աշխատակիցների ազատ արտահայտվելու իրավունքը։
«Վաղն առավոտյան վարչապետ Նիկոլ Փաշինյանին դիմելու եմ պաշտոնապես՝ հետևյալ հարցադրումներով.
1. Ո՞րն է տվյալ շրջաբերականի իրավական հիմքը։
2. Ի՞նչ իրավական հիմքով է աշխատակազմի ղեկավարի շրջաբերականը կոչվում կարգ։
3. Ո՞ր իրավական հիմքով են պատժվելու այս «կարգը» խախտող աշխատակիցները։ Վարչապետի պատասխանը նույնպես կհրապարակեմ»,-գրել է նա:
Նշենք, որ կարգի մեջ նշված է, որ զանգվածային լրատվամիջոցներին տրվող պարզաբանումներում, հարցազրույցներում, հայտարարություններում արտահայտվող դիրքորոշումները պետք է  համընկնեն  ՀՀ կառավարության պաշտոնական դիրքորոշման հետ, չհակասեն կառավարության ծրագրին և ռազմավարական ուղղություններին:
Կարգի մեջ նաև նշված է, որ հրապարակային ելույթներ, հարցազրույցներ տալուց առաջ անհրաժեշտ է խորապես ուսումնասիրել տվյալ ոլորտում, կամ թեմայի շուրջ կառավարության որդեգրած քաղաքականությունը, ձեռք բերված պայմանավորվածությունները, ստանձնած պարտավորությունները և  կատարած աշխատանքը:
Փաստաթղթի մեջ նշված է, որ կարգը պետք է խստագույնս պահպանել:
Մանրամասները` այստեղ

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ