24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Ռ. Քոչարյանի գործընկերը ոչ թե ՀՀ վարչապետն է, այլ՝ ՀՔԾ-ն. Արման Եղոյան

«Եթե ուզում ես մի բան սովորել, պետք է շփվես մարդկանց հետ, որոնք այլ կարծիք ունեն: Եթե մի տեղ միշտ հավաքվում են նույն մտածողությունն ունեցող մարդիկ, մեկը մեկից ոչ մի բան չի սովորելու: Դու պետք է ուրիշ կարծիք լսես»,- ասաց նա։

Հարցին՝ «Դուք պատրա՞ստ եք առնվազն Ղարաբաղյան օրակարգով Նիկոլ Փաշինյանի հետ խոսել՝ որպես տարիների փորձառություն ունեցող, Քոչարյանը պատասխանեց. «Իհարկե՝ պատրաստ եմ: Ե՞րբ եմ ես խուսափել բանակցություններից, երբեք չեմ խուսափել, այդ համարձակությունը պետք է ունենաս գնաս, քո վրա վերցնես պատասխանատվությունը և փորձես հաջողության հասնել, ոչ թե նապաստակի պես փախչել»:

168.am-ի հետ զրույցում ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Արման Եղոյանը Քոչարյանին խորհուրդ տվեց  առաջին հերթին գործակցել ՀՔԾ-ի հետ։

«Եթե Ռոբերտ Քոչարյանը մտադրություն ունի ծառայություն մատուցել Հայաստանին, ապա նախ թող աջակցի մարտի 1-ի ոճրագործության և Հայաստանում գործած կոռուպցիոն և թալանի մեխանիզմները բացահայտելու գործում, և այս կոնտեքստում նրա գործընկերը ոչ թե ՀՀ վարչապետն է, այլ ՀՔԾ-ն»,- ասաց նա։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ